Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»

«Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արմեն Ադամյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզչական կարիերան 58-ամյա մասնագետն սկսել է բելառուսական «Դարիդայում»։ Ադամյանն աշխատել է նաև Ուլյանովսկի «Վոլգայում» և Պենզայի «Զենիթում»:

Հայաստանում մարզիչը գլխավորել է «Միկան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատ-Արմենիան», «Լեռնային Արցախը», ինչպես նաև աշխատել է «Սևան» ակումբում։

Արմեն Ադամյանի նախորդ ակումբը եղել է վրացական «Թելավին»։

«Գանձասարի» մարզչական շտաբը համալրել է նաև 55-ամյա մասնագետ Արտաշես Ադամյանը, որը կլինի գլխավոր մարզիչի օգնականը:

Leave a comment