Սիսիանի զորամասում կորուստ չկա. ՊՆ

Բաժանորդագրվել

Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ Սիսիանում զինծառայող է սպանվել ու ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորի կրակոցից։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում որևէ կորոստ չկա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ մինչ այս սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սիսիանում զինծառայող է սպանվել ու ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորի կրակոցից։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր միայն «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ տեղեկությունը։

Sputnik Արմենիան հետաքրքրվեց` արդյոք, այնւամենայնիվ, որևէ հայ զինծառայող մահացել է Սիսիանում։

«Սիսիանի զորամասում կորոստ չկա»,– ընդգծեցին ՊՆ–ից։

Հիշեցնենք նաև, որ ԶԼՄ–ները գրում էին նաև Շաքի բնակավայր ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ու մի կնոջը վիրավորելու մասին։ Քիչ անց ԱԱԾ–ն հաստատեց` ադրբեջանցի զինծառայող է մտել Սյունիքի մարզ և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։

Ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։

Leave a comment