Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ճապոնիայում կայացած մրցաշարում 31-ամյա ծանրորդը գերծանր քաշային կարգում (+110 կգ) գրանցել է երկամարտի 440 կգ (205+235) արդյունք ու գրավել երրորդ տեղը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է իրանցի Ալի Դավունդին, որը երկամարտում հավաքել է 466 կգ (206+260): Երկրորդ տեղը գրաված իրաքցի Ալի Ամարի երկամարտի արդյունքը 465 կգ (219+246) էր:

Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում գյումրեցի ծանրորդը դարձել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր: Բահրեյնի հավաքականի կազմում Մինասյանը դարձել է Ասիայի եռակի չեմպիոն:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment