Քաղաքականություն
01.10.2026 | 16:45
Ռուսաստանը, որպես պատասխան քայլ, արտաքսում է Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցների։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հոկտեմբերի 1-ին ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը»,- հայտնել են գերատեսչությունից։
Նախարարությունում նշել են, որ հունգարացի դիվանագետին «վճռական բողոք է ներկայացվել»՝ կապված 2026 թվականի սեպտեմբերի 8-ին Հունգարիայի իշխանությունների կողմից ռուսաստանցի մի շարք դիվանագետների՝ երկիրը լքելու վերաբերյալ «անհիմն և բացահայտ ոչ բարեկամական պահանջի» հետ։
«Հունգարացի դիվանագետին տեղեկացվել է, որ որպես պատասխան միջոց՝ Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ երկշաբաթյա ժամկետում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել էր Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի