https://arm.sputniknews.ru/20261001/dmitri-gunkvon-krkin-hajkakan-futbvolajin-akumbi-glkhavvor-marzich-e-nshanakvel-107558698.html
Դմիտրի Գունկոն կրկին հայկական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել
Դմիտրի Գունկոն կրկին հայկական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել
Sputnik Արմենիա
Պայմանագրի գործողության ժամկետը չի նշվում։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T16:37+0400
2026-10-01T16:37+0400
2026-10-01T16:38+0400
հայաստան
դմիտրի գունկո
փյունիկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/11/61333029_0:5:1600:906_1920x0_80_0_0_c6b4278568a7479faad7a6e7496451d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին 50-ամյա մասնագետը լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/11/61333029_0:0:1424:1067_1920x0_80_0_0_53dea204933d2436f35e9cf684f63558.jpg.webp
հայաստան, դմիտրի գունկո, փյունիկ
հայաստան, դմիտրի գունկո, փյունիկ
Պայմանագրի գործողության ժամկետը չի նշվում։
Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։
2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։
2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։
2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։
Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։
2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։
2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։
Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին 50-ամյա մասնագետը լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։