ՔԿ նախագահը և ԱՄԷ գլխավոր դատախազը քննարկել են դատաիրավական համագործակցության ամրապնդման ուղիները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և ԱՄԷ գլխավոր դատախազի հանդիպմանն անդրադարձել է նաև արաբական «Aletihad» պաշտոնական լրատվամիջոցը։