Ազնավուրը կա. երգերի հայերեն թարգմանությունը կենդանի է պահում շանսոնիեի ժառանգությունը

«Ութ տարի է, ինչ մեծն Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ, սակայն նրա հանճարեղ ժառանգությունը շարունակում է ապրել ու շնչել մեր առօրյայում՝ հաղթահարելով ժամանակի սահմանները, ի տարբերություն շատ այլ արտիստների, որոնց հեռանալուց հետո լռում են նաև նրանց երգերը։ Ազնավուրի ստեղծագործությունները չեն կորցնում արդիականությունը, և նույնիսկ այսօրվա երիտասարդությունը հիացմունքով ու ծայրից ծայր երգում է նրա գործերը», – նշում է Թուրաբյանը։

Այս յուրահատուկ կապը ստեղծելու գործում անգնահատելի է հայերեն թարգմանությունների դերը, ինչի մասին վկայում է դերասան և երգիչ Մխիթար Ավետիսյանի խոստովանությունը. «Ես դաստիարակված եմ Ազնավուրով, մենք լսում էինք նրան մանկուց ֆրանսերենով, բայց երբ հանդիպեցի Պերճին և սկսեցի երգել նրա թարգմանած երգերը, հասկացա, թե իրականում ինչի մասին է գրում Ազնավուրը»։

Leave a comment