Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ուժգնացնել Իրանի դեմ հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ուժգնացնել Իրանի դեմ հարվածները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։

Միացյալ Նահանգները մերժել է Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկը՝ համարելով այն ոչ բավարար չափով շահավետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի խոսքերն է մեջբերել «Fox News»-ը։

«Նրանք առաջարկեցին բացել նեղուցը… Բայց դա պարզապես բավարար չէ։ Նույնիսկ մոտ էլ չէ բավարարին», – ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է մերժվել Թեհրանի հետ հաշտության առաջարկը։

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ սեպտեմբերի վերջին Հորմուզի նեղուցով տեղափոխվել է ռեկորդային ծավալի նավթ, որը գերազանցել է Իրանի հետ հակամարտության ողջ ընթացքում գրանցված ցուցանիշները։

Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների՝ Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 13 միլիոն բարել նավթ։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտնել է, որ վերջերս մեկ օրվա ընթացքում նեղուցով անցել է ավելի քան 20 միլիոն բարել նավթ, ինչը մոտ է հակամարտությունից առաջ գրանցված ցուցանիշներին։

Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության ծավալը մնում է մոտ 75%-ով ցածր՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց առաջ գրանցված մակարդակից։

Leave a comment