https://arm.sputniknews.ru/20261001/hanrajinn-aknhajt-kvoghmnakal-e-hogut-ishkhanutjan-qvocharjany-elujt-e-unecel-ekhkhv-um–107556349.html
Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
Sputnik Արմենիա
Պատգամավորը նաև խնդիր է համարել այն, որ հեռուստաընկերության գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարի ամուսինը։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T15:41+0400
2026-10-01T15:41+0400
2026-10-01T15:41+0400
թաթա
լևոն քոչարյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049369_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6f53904058820bfffc7521372296d87.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ սեփականատեր և իր խմբագրական քաղաքականությունը, սակայն քաղաքացիների, այդ թվում՝ իշխանության օգտին չքվեարկած քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ ԵԽԽՎ-ում մեդիա բազմակարծության և անկախության վերաբերյալ իր ելույթում այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։«Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- հայտարարել է պատգամավորը։Նա շեշտել է, որ հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը, և որևէ մեկին ուղղված մեղադրանքը ներկայացնելիս ապահովի նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։ Այլապես ստացվում է, որ Հանրայինը տեղեկատվության փոխարեն իշխանության համար հարմար քարոզչություն է մատուցում։ Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ զեկույցում ևս արձանագրվել է, որ հանրային հեռարձակողն ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ սահմանափակելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։Քոչարյանը նաև խմբագրական անկախության հարցին է անդրադարձել։«Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը Պետրոս Ղազարյանն է– խմբ․)։ Նման իրավիճակն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ»,- նշել է Քոչարյանը։Շեշտել է՝ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության հետ կապված աղմուկ բարձրացավ, երբ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, հեռարձակվեց Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրությունը։ Դա հանրային վրդովմունք առաջացրեց։Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա «անպատեհություն» անվանեց` միաժամանակ նշելով, թե եթե խորությամբ ուսումնասիրենք հայ ժողովրդի պատմության էջերը, ապա տարվա 360 օրերին ողբերգական դեպքեր եղել են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049369_22:0:1445:1067_1920x0_80_0_0_c66bb5c9e9ba7f75dc4666021027afca.jpg.webp
թաթա, լևոն քոչարյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
թաթա, լևոն քոչարյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Պատգամավորը նաև խնդիր է համարել այն, որ հեռուստաընկերության գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարի ամուսինը։
«Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- հայտարարել է պատգամավորը։
Նա շեշտել է, որ հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը, և որևէ մեկին ուղղված մեղադրանքը ներկայացնելիս ապահովի նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։ Այլապես ստացվում է, որ Հանրայինը տեղեկատվության փոխարեն իշխանության համար հարմար քարոզչություն է մատուցում։ Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ զեկույցում ևս արձանագրվել է, որ հանրային հեռարձակողն ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ սահմանափակելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։
Քոչարյանը նաև խմբագրական անկախության հարցին է անդրադարձել։
Շեշտել է՝ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության հետ կապված աղմուկ բարձրացավ, երբ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, հեռարձակվեց Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրությունը։ Դա հանրային վրդովմունք առաջացրեց։
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա «անպատեհություն» անվանեց` միաժամանակ նշելով, թե եթե խորությամբ ուսումնասիրենք հայ ժողովրդի պատմության էջերը, ապա տարվա 360 օրերին ողբերգական դեպքեր եղել են։