Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին

https://arm.sputniknews.ru/20260212/ter-gareginin-tujl-chen-talis-gnal-ekegheci-ter-vrtanesy-temi-khndirneri-masin-98747168.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ե՛վ ուրախ ենք, և՛ մեր ուրախությունը հարաբերական է, մենք անհամբեր սպասում ենք, որ ինքն իրական ազատություն ունենա. տեր Վրթանեսը` Մկրտիչ սրբազանի տնային կալանքի մասին

Sputnik Արմենիա

Ե՛վ ուրախ ենք, և՛ մեր ուրախությունը հարաբերական է, մենք անհամբեր սպասում ենք, որ ինքն իրական ազատություն ունենա. տեր Վրթանեսը` Մկրտիչ սրբազանի տնային կալանքի մասին

2026-02-12T19:22+0400

true

PT2M49S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98746888_236:0:1184:711_1920x0_80_0_0_ee38b8a4145423f82a1bfef57989337c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեր վրթանես քահանա բաղալյան, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

տեր վրթանես քահանա բաղալյան, տեր գարեգին արսենյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Տեր Վրթանեսի խոսքով՝ Արագածոտնի թեմում խնդիրներ կան, որոնք լուծելու համար անհրաժեշտ է հենց իրենց առաջնորդի ներկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մուղնու եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Մենք ուրախ ենք, որ տեր Գարեգինի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, բայց դա էլ հարաբերական է, որովհետև ցավալիորեն սահմանափակումներ կան։ Տեր Գարեգինի դեպքում զարմանալի սահմանափակում կա՝ չի կարող այցելել եկեղեցի և հանդիպել թեմի քահանաներին, բայց կարող է օպերա գնալ, համերգների, հանդիպել տարբեր մարդկանց և այլն։ Ամենավտանգավոր մարդիկ թեմի հոգևոր դասն է»,- ասաց քահանան։

Նա նաև ընդգծեց, որ առաջնորդ սրբազանի համար տնային կալանքն էլ հարմար կարգավիճակ չէ, մասնավորապես այն դեպքում, երբ թեմում բազմաթիվ խնդիրներ կան։ Շեշտեց՝ սպասում են, որպեսզի նա իրական ազատություն ունենա ու կարողանա տնօրինել թեմի հոգևոր հարցերը։

Հոգևորականի պնդմամբ՝ լինի բանտում, թե տանը՝ երկուսն էլ կալանք է ու սահմանափակում է ազատությունը։

«Թեմի հոգևոր կյանքի կենսագործության կարիք կա, ու կալանքից ազատ արձակելն այս պարագայում որևէ կերպ չի մխիթարում։ Մեզ համար ուրախալի կլինի, երբ մեր սրբազան հայրը լիարժեք ազատ լինի, կարողանա ծխական հարցերով զբաղվել, քանի որ այս երկար բաժանումից հետո իր կարիքը մեր հոգևոր կյանքում ավելի է մեծացել»,- ասաց տեր Վրթանեսը։

Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։

Leave a comment