ՈՒԵՖԱ-ն տեսանյութով անդրադարձել է Եղիշե Մելիքյանի հույզերին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հուզական վիճակներ են։
Կազմակերպության մամուլի ծառայությունը տեսանյութը մեկնաբանել է հետևյալ հումորային մակագրությամբ. «Երբ մայրիկն ասում է, որ կարող ես ճաշի համար ուտելիք պատվիրել»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել էր Լատվիայի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:3 հաշվով պարտվել Չեռնոգորիայի ընտրանուն։
Երրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 2-ին կխաղա Կիպրոսի ընտրանու դեմ։