Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է թոշակը՝ կրճատելով թաղման նպաստը

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով նրան, որ հունվարի 1–ից հանվելու է թաղման նպաստը, Թորոսյանն ասաց. «Մենք որոշել ենք այդ գումարները ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, իհարկե պահպանելով այդ նպաստը անապահովության համակարգում եղած մեր քաղաքացիների համար, որոնք որ ավելի մեծ կարիք կունենան, որպեսզի այդ ծախսերը հոգան։ Դրա արդյունքում ոչ մի բան չի տնտեսվի, հավելյալ 5.5 միլիարդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը»։

Ըստ Թորոսյանի՝ սոցփաթեթի ծրագիրը 2027թ․ հունվարից ավարտվում է։ Քաղաքացիները, որոնք այժմ ունեն սոցփաթեթ, կշարունակեն տիրապետել իրենց հաշիվներին առկա գումարները։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հունվարի 1-ից 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության համակարգում։

Leave a comment