Մոլդովայի տարածքում անօդաչու թռչող սարքերի կործանումից հետո Քիշնեւում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը երեք անօդաչու թռչող սարք խախտել է երկրի օդային տարածքը։ Երկուսը կործանվել են երկրի տարածքում։
«Երկու անօդաչու թռչող սարք կործանվել և պայթել է երկրի տարածքում։ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Քիշնեւում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվում է արտաքին գործերի նախարարություն»,- նշված է նախարարության կայքում։
Մոլդովայում նախկինում ևս հայտնաբերվել են անօդաչուների բեկորներ, սակայն իրավասու մարմինները չեն ներկայացրել ապացույցներ, որ դրանք պատկանել են հակամարտության որևէ կողմի։ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը նշել էր, որ անօդաչուները տարածք են մտել Ուկրաինայի կողմից։