1 տարի կարելի է ձեռք առնել, 2, 4, 8, հանցագործը պետք է նստի բանտում. Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին

1 տարի կարելի է ձեռք առնել, 2, 4, 8, հանցագործը պետք է նստի բանտում. Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տեսա՞ք՝ ինչ տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով, բա ո՞վ է այդ ամեն ինչի պատասխանը տալու, որևէ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է: Այն, որ Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա այդ վիճակում է և որևէ վճիռ չկա, դա կոռուպցիայի արդյունք է, չի բացառվում՝ համակարգային»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ բոլոր այդ մարդիկ, որ մինչև հիմա ազատության մեջ են, դա կոռուպցիայի հետևանք է. «Իրենց մաֆիոզ կապերով ինչ հարց ուզել, լուծել են և շատ տեղերում մինչև այսօր էլ լուծում են, որովհետև դատաիրավական համակարգն անկախ է, պարզվում է՝ մենակ մենք ենք լուրջ վերաբերվում այդ սկզբունքին, մյուսներն ասում են՝ էս ինչ լավ է, Կառավարությունն ասում է՝ անկախ է, հետևաբար Կառավարությունը, որ չի միջամտում՝ մենք միջամտենք, մեկ է դատական համակարգը սովոր է միջամտելով աշխատելուն, այդ մարդիկ վաղուց պետք է բանտում լինեին: Բա ինչու արմատախիլ չենք արել այդ կոռուպցիան, որովհետև դատական համակարգն անկախ է, սահմանադրական երաշխիքներ ունի և դրա հետևում թաքնված որոշ մարդիկ ոչ թե Սահմանադրությունն ու պետությունն են պաշտպանում, այլ իրենց կոռուպցիոն ընկերներին են պաշտպանում: Շատ վտանգավոր բան են անում, որովհետև ի վերջո իքս պահի կարող է մարդկանց համբերության բաժակը լցվել, նույնիսկ Կառավարությունը կարող է չկարողանա կանտրոլի տակ պահել իրավիճակները: Լավ 1 տարի կարելի է ձեռք առնել, 2, 4, 8, հանցագործը պետք է նստի բանտում»:

Leave a comment