Փի Դիդդիին տեղափոխել են մեկուսարան՝ բանտում «շքեղ կենսակերպի» մասին հաղորդումներից հետո

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդդիին (իսկական անունը՝ Շոն Քոմբս) տեղափոխել են մեկուսարան՝ բանտում նրա կողմից ստեղծված «շքեղ կենսակերպի» մասին տեղեկություններից հետո, հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ավելի վաղ «NBC News»-ը, վկայակոչելով այլ կալանավորների անանուն վկայությունները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութերը, հայտնել էր, որ Փաֆֆին Նյու Ջերսիի բանտում իր համար «շքեղ հարմարություններով սենյակ» է ստեղծել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեփերը կալանավորների շրջանում «անձնական սպասարկում» էր կազմակերպել, արգելված հեռախոսներով օգտվել սոցիալական ցանցերից և բանտակիցների հետ թանկարժեք ալկոհոլ օգտագործել։

Աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ հրապարակումից հետո ռեփերին վերադարձրել են խիստ ռեժիմի մեկուսարան։ Բանտի վարչակազմը հետաքննություն է սկսել։

 

Leave a comment