https://arm.sputniknews.ru/20261001/ekhkhv-zekujcum-ardzanagrvats-mtahvogutjunnery-kisum-em-pashinjan-107537889.html
ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները կիսում եմ․ Փաշինյան
ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները կիսում եմ․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T12:59+0400
2026-10-01T12:59+0400
2026-10-01T12:59+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
զեկույց
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0c/65721106_0:37:671:414_1920x0_80_0_0_47c68dfe3a7d9622a39ac815e11e588c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից հրապարակված զեկույցում արձանագրված մտահոգությունները։ Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։«Առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք։ Այս պահին վերլուծում ենք առաջարկները, և կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի»,- ասաց Փաշինյանը։Միաժամանակ, նշեց, որ այս պահին չի ցանկանում ավելի մանրամասն մեկնաբանել զեկույցի արձանագրումները, քանի որ սպասում է հարցի փորձագիտական մակարդակով անդրադարձին։Նրա խոսքով՝ ընտրություններից հետո է կառավարությունն արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված իրադրությունները բացառելու կամ ազդեցությունը զրոյականին հասցնելու համար։Նշենք, որ օրերս հրապարակվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։ Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0c/65721106_35:0:635:450_1920x0_80_0_0_417b1a7121aff51121316ff1cfa50868.jpg.webp
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, զեկույց, նիկոլ փաշինյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, զեկույց, նիկոլ փաշինյան
ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է ԵԽԽՎ դիտորդական առաքելության կողմից հրապարակված զեկույցում արձանագրված մտահոգությունները։ Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք։ Այս պահին վերլուծում ենք առաջարկները, և կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ, նշեց, որ այս պահին չի ցանկանում ավելի մանրամասն մեկնաբանել զեկույցի արձանագրումները, քանի որ սպասում է հարցի փորձագիտական մակարդակով անդրադարձին։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո է կառավարությունն արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված իրադրությունները բացառելու կամ ազդեցությունը զրոյականին հասցնելու համար։