https://arm.sputniknews.ru/20261001/rusakan-gazi-tankacman-masin-voreve-azdak-der-chenq-stacel-pashinjan-107537574.html
Ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ դեռ չենք ստացել. Փաշինյան
Ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ դեռ չենք ստացել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում ոչ միայն այդ, այլև մյուս այլ հարցերի հետ կապված։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T12:52+0400
2026-10-01T12:52+0400
2026-10-01T12:54+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
գազ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106719184_0:52:1600:952_1920x0_80_0_0_584b495827682cb0a48708a32766b046.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ չի ստացել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը վստահեցրեց` մտածում են նաև այն` եթե ռուսական գազի թանկացման խնդիր լինի, ապա նաև այլընտրանքային ուղիներ կգտնեն։«Դա, ընդ որում, նորություն չէ, քանի որ 2018 թվականից ես ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, քանի որ այդ հարցերն անընդհատ հնչում են»,– նշեց նա։Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում ոչ միայն այդ, այլև մյուս այլ հարցերի հետ կապված։2026 թ. մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը, դա երկակի վատ էֆեկտ կունենա հանրապետության տնտեսության վրա: Գազի գնի բարձրացման դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կբարձրանան, իսկ բնակչությունը ստիպված կլինի տնտեսել շատ ապրանքների և ծառայությունների վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106719184_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d84c9b59bbd66ba46ac99cdf73a61c52.jpg.webp
նիկոլ փաշինյան, ռուսաստան, գազ
նիկոլ փաշինյան, ռուսաստան, գազ
Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում ոչ միայն այդ, այլև մյուս այլ հարցերի հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ չի ստացել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետևաբար այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։ Երբ ազդակ լինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,– հայտարարեց նա։
Վարչապետը վստահեցրեց` մտածում են նաև այն` եթե ռուսական գազի թանկացման խնդիր լինի, ապա նաև այլընտրանքային ուղիներ կգտնեն։
«Դա, ընդ որում, նորություն չէ, քանի որ 2018 թվականից ես ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, քանի որ այդ հարցերն անընդհատ հնչում են»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում ոչ միայն այդ, այլև մյուս այլ հարցերի հետ կապված։