https://arm.sputniknews.ru/20261001/hajtni-tesagrutjunnery-keghts-en-babajany-krkin-herqum-e-kargalujts-sarvojani-pndumy-107537057.html
Հայտնի տեսագրությունները կեղծ են․ Բաբայանը կրկին հերքում է կարգալույծ Սարոյանի պնդումը
Հայտնի տեսագրությունները կեղծ են․ Բաբայանը կրկին հերքում է կարգալույծ Սարոյանի պնդումը
Sputnik Արմենիա
Արսեն Բաբայանը կրկին հերքում է Արման Սարոյանի հայտարարությունները։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T12:37+0400
2026-10-01T12:37+0400
2026-10-01T12:37+0400
արսեն բաբայան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100228328_0:47:1501:891_1920x0_80_0_0_a2a4ead76934066d6d44b06d377ad0ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները ոչ թե հաստատում են հայտնի տեսագրությունների իսկությունը, այլ, ընդհակառակը, վկայում են դրանց կեղծ լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը` կրկին հերքելով կարգալույծ արված եպիսկոպոս Արման Սարոյանի պնդումները։ Նշենք, որ Սարոյանը հեռուստաընկերութուններից մեկի եթերում ասել էր, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով իբր հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։«Հայկական Վիկիլիկս» անվանումով տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։Փաստաբանը հավելել է, որ Սարոյանին կրկին տրամադրում է միջազգային փորձաքննությունների եզրակացությունները՝ նշելով, որ սա, իր գնահատմամբ, նրա կողմից կեղծ տեղեկություն տարածելու առաջին դեպքը չէ։Հիշեցնենք, որ հետագայում Արշակ սրբազանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100228328_70:0:1403:1000_1920x0_80_0_0_dfdc9541ee3f11477d6cd9b368131831.jpg.webp
արսեն բաբայան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
արսեն բաբայան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
Արսեն Բաբայանը կրկին հերքում է Արման Սարոյանի հայտարարությունները։
Նշենք, որ Սարոյանը հեռուստաընկերութուններից մեկի եթերում ասել էր, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով իբր հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։
«Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։ Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է»,– գրել է Արսեն Բաբայանը։
Փաստաբանը հավելել է, որ Սարոյանին կրկին տրամադրում է միջազգային փորձաքննությունների եզրակացությունները՝ նշելով, որ սա, իր գնահատմամբ, նրա կողմից կեղծ տեղեկություն տարածելու առաջին դեպքը չէ։