Անդաստիարակ է նաև հյուր գնալիս. Աշոտյանը՝ ՔՊ-ական պատգամավորի՝ ԵԽԽՎ-ում ելույթի մասին

https://arm.sputniknews.ru/20261001/andastiarak-e-naev-hjur-gnalis-ashvotjany-qp-akan-patgamavvori-ekhkhv-um-elujti-masin-107534865.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Եթե մարդն անդաստիարակ է իր տանը, ուրեմն նա անդաստիարակ է նաև հյուր գնալիս․ Արմեն Աշոտյանը՝ ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթի մասին

Sputnik Արմենիա

Եթե մարդն անդաստիարակ է իր տանը, ուրեմն նա անդաստիարակ է նաև հյուր գնալիս․ Արմեն Աշոտյանը՝ ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթի մասին

2026-10-01T12:12+0400

true

PT0M27S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533386_144:0:1093:712_1920x0_80_0_0_e097186ae3e452eb3aa4d4d279e8fa44.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն աշոտյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), կաթողիկոս, ելույթ, видео

արմեն աշոտյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), կաթողիկոս, ելույթ, видео

Բաժանորդագրվել

Գրիգորյանը ԵԽԽՎ-ում փորձել էր շրջանառել ՔՊ-ի հայտնի թեզերը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին, սակայն նիստը նախագահողը թույլ չէր տվել Գրիգորյանին ավարտել իր ելույթը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Եթե մարդն անդաստիարակ է իր տանը, ուրեմն նա անդաստիարակ է նաև հյուր գնալիս։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը։

Գրիգորյանն ամբիոնից խոսել է Հայ առաքելական եկեղեցու մասին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրա եղբոր՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի մասին՝ փորձելով շրջանառել ՔՊ-ի հայտնի թեզերը, սակայն նիստը նախագահողը թույլ չէր տվել Գրիգորյանին ավարտել իր ելույթը։

«Այդ պատգամավորների պահվածքն այն աստիճան զարհուրելի էր, որ ստիպեց՝ իրենց համակրող քաղաքական ինստիտուտում դիտողություն անել, դա պարզապես իրական անդաստիարակության նշան է և բարոյակնա անկման հերթական ցուցանիշն է»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ ինքն անձամբ ՔՊ-ական պատգամավորի ելույթից զարմացած չէ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ-ում Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ, ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել էր ՀՀ կառավարության քաղաքականությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նա հայտարարել էր, թե այն, ինչին ականատես ենք լինում, պարզապես քաղաքական տարաձայնություն չէ, այլ կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակում։ Եվրոպայի խորհուրդը պետք է ուշադրություն դարձնի եկեղեցիների ազատությանը։

ՔՊ-ական պատգամավորը, ըստ էության, իր ելույթով հենց այս հայտարարություններին էր փորձում պատասխանել։

Leave a comment