Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, հայտնի քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։

Leave a comment