https://arm.sputniknews.ru/20261001/sevani-apamerdz-taratsqnerum-arnvazn-150-shinutjun-nakhatesvum-e-apamvontazhel-107532479.html
Սևանի ափամերձ տարածքներում առնվազն 150 շինություն նախատեսվում է ապամոնտաժել
Սևանի ափամերձ տարածքներում առնվազն 150 շինություն նախատեսվում է ապամոնտաժել
Sputnik Արմենիա
2027 թվականի ծրագրով նախատեսվում են նաև Սևանա լճի առափնյա համայնքների կոյուղացման և ժամանակակից տեղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման աշխատանքներ։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T11:39+0400
2026-10-01T11:39+0400
2026-10-01T11:39+0400
սևանա լիճ
նախագիծ
ապօրինի շինություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/0f/26455742_0:0:1200:675_1920x0_80_0_0_1c9d40e682effb399e36da1fb75d2c47.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում 2027 թվականին նախատեսվում է ապամոնտաժել առնվազն 150 շենք-շինություն և ենթակառուցվածք։ Այս մասին նշված է կառավարության կողմից հաստատված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։Նախատեսվում է նաև հեռացնել առաջացած թափոններն ու մաքրել համապատասխան տարածքները։ Միաժամանակ նախատեսվում է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողի հողօգտագործման իրավական հիմքերը։Ծրագրով նախատեսվում է նաև Սևանի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողի համալիր ուսումնասիրություն։Մասնավորապես, համադրվելու են նրանց ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները։ Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ստեղծել խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ միասնական տվյալների բազա, բացահայտել թույլատրված և փաստացի ջրօգտագործման ծավալների տարբերությունները, իսկ հայտնաբերված խնդիրների դեպքում մշակել դրանց վերացման առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/0f/26455742_150:0:1050:675_1920x0_80_0_0_58066b5f2a15b06b390281c802599b11.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, նախագիծ, ապօրինի շինություն
սևանա լիճ, նախագիծ, ապօրինի շինություն
Բաժանորդագրվել
2027 թվականի ծրագրով նախատեսվում են նաև Սևանա լճի առափնյա համայնքների կոյուղացման և ժամանակակից տեղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում 2027 թվականին նախատեսվում է ապամոնտաժել առնվազն 150 շենք-շինություն և ենթակառուցվածք։ Այս մասին նշված է կառավարության կողմից հաստատված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացված նախագծով նախատեսվում է նախ գույքագրել 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ջրածածկման ենթակա տարածքներում առկա շենք-շինություններն ու ենթակառուցվածքները և սահմանել առաջնահերթությունները, ապա դրանցից առնվազն 150-ն ապամոնտաժել։
Նախատեսվում է նաև հեռացնել առաջացած թափոններն ու մաքրել համապատասխան տարածքները։ Միաժամանակ նախատեսվում է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողի հողօգտագործման իրավական հիմքերը։
Ծրագրով նախատեսվում է նաև Սևանի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողի համալիր ուսումնասիրություն։
Մասնավորապես, համադրվելու են նրանց ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները։ Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ստեղծել խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ միասնական տվյալների բազա, բացահայտել թույլատրված և փաստացի ջրօգտագործման ծավալների տարբերությունները, իսկ հայտնաբերված խնդիրների դեպքում մշակել դրանց վերացման առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։