Շենգավիթում ձերբակալված տղամարդու մոտ թմրամիջոցով փաթեթներ են հայտնաբերվել (PAN.am)

Շենգավիթում ձերբակալված տղամարդու մոտ թմրամիջոցով փաթեթներ են հայտնաբերվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութին, որտեղ համայնքային ոստիկանները ձերբակալում են նրան:

«Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»,-գրել է նա:

Տղամարդուն ձերբակալել են համայնքի դպրոցներից մեկի մոտ:

«Ու՞մ էրեխեքին ես փչացնում, արա»,-լսվում է ձերբակալության մասին տեսանյութում:

Leave a comment