https://arm.sputniknews.ru/20261001/hajastan-cementi-nermutsman-zhamanakavvor-argelqy-veracvec-107529514.html
Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց
Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց
Sputnik Արմենիա
Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T11:09+0400
2026-10-01T11:09+0400
2026-10-01T11:09+0400
ցեմենտ
արարատցեմենտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/17/77495803_0:97:1600:998_1920x0_80_0_0_59e5a4b6382fc980cff94fcc8811b947.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր` 6 ամսյա արգելքը վերացվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ժամանակավոր արգելքը գործելու էր 2026 թ. հուլիսի 23–ից մինչև 2027 թ. հունվարի 23–ը։Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով. երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։ Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։Նշենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «ֆեյսբուքում» գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։Նախարարը հավաստիացրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ, օգոստոսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հազար տոննայով ավելի է հուլիսի ցուցանիշից և 26 հազարով ավելի՝ հունիսից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/17/77495803_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6379767f6922b858aeb325ab0ea03950.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցեմենտ, արարատցեմենտ
Բաժանորդագրվել
Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր` 6 ամսյա արգելքը վերացվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը գործելու էր 2026 թ. հուլիսի 23–ից մինչև 2027 թ. հունվարի 23–ը։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով. երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։
«Ներկայում առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ»,– ասված է որոշման մեջ։
Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։
Նշենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին, էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը «ֆեյսբուքում» գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։
Նախարարը հավաստիացրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ, օգոստոսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հազար տոննայով ավելի է հուլիսի ցուցանիշից և 26 հազարով ավելի՝ հունիսից։