Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի ու Կիպրոսի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Ֆինլանդիան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նիկոսիայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մոհամադ Ալ-Էմարան, որին եզրերում կօգնեն Տուրկա Վալյական ու Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան Պաիման Սիմանին է:

Սաուդյան Արաբիայում ծնված 34-ամյա Մոհամադ Ալ-Էմարան նախկինում երկու անգամ սպասարկել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մասնակցությամբ խաղեր:

Կիպրոս – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։

Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment