Ինչո՞ւ է քաղցկեղը «երիտասարդանում», ովքե՞ր են ռիսկի խմբում

Ինչո՞ւ է քաղցկեղը «երիտասարդանում»։

Մասնագետների խոսքով՝ ժամանակակից մարդիկ հաճախ փոխում են իրենց սննդակարգը, բախվում անծանոթ միկրոֆլորայի և ապրում են մշտական ​​սթրեսի ու լարվածության տակ։

«Եթե հաշվի առնենք ուռուցքաբանական պաթոլոգիաների զգալի մասը, սովորաբար տուժում են արտաքին միջավայրի առաջնագծում գտնվող հյուսվածքները։ Դրանց թվում են մաշկը, թոքերը և ստամոքս-աղիքային տրակտը», – բացատրել է բժիշկը։

Անառողջ սննդակարգը մնում է հիմնական ռիսկի գործոն։ Հատկապես վտանգավոր են՝

ճարպային, աղի և ապխտած սննդի ավելցուկը,

պահպանիչներով և հավելանյութերով սնունդը,

փողոցային և գերմշակված սնունդը,

շաքարային գազավորված ըմպելիքները։

Նման սնունդը առաջացնում է քրոնիկ բորբոքում, որը համարվում է քաղցկեղի զարգացման մեխանիզմներից մեկը։

«Բոլոր պահպանիչները, նույնիսկ սննդի մեջ մեկ բաղադրիչի գերակշռությունը, առաջացնում են քրոնիկ բորբոքային փոփոխություններ։ Սա զուգորդվում է ուղղակի քաղցկեղածին նյութերի հետ՝ քիմիական, ֆիզիկական կամ այլ, որոնք պարզապես կամ սպանում են բջիջը, կամ ստիպում են այն ակտիվանա», – հավելեց ուռուցքաբանը։

Իհարկե, վարակները, շրջակա միջավայրը և մի շարք այլ գործոններ դեր են խաղում ռիսկի մեծացման գործում, բայց սննդակարգին ազդելն ամենահեշտն է։

Ո՞վ է ռիսկի խմբում։

Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի առաջացման ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր անկանոն են սնվում, ավելորդ քաշ ունեն, ծխում են, չարաշահում են ալկոհոլը կամ ունեն գաստրիտ, պանկրեատիտ և այլ ստամոքս-աղիքային հիվանդություններ։

Ճարպակալումն ավելի է մեծացնում հորմոններից կախված ուռուցքների առաջացման ռիսկը տղամարդկանց և կանանց մոտ՝ հիմնականում կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի, ի թիվս այլոց։

Leave a comment