ՆԱՏՕ-ն հարձակողական սցենարներ և Կալինինգրադի մարզի շրջափակում է մշակում. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Զախարովան նշել է, որ վարժանքների ժամանակ Ռուսաստանի դեմ հարձակողական սցենարներ էին մշակվում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանի սահմանի մոտ ագրեսիվ վարժանքներ են անցկացնում, հարձակողական սցենարներ մշակում, այդ թվում՝ Կալինինգրադի հնարավոր շրջափակումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր սահմանների անմիջական հարևանությամբ անցկացվում են դաշնակիցների ագրեսիվ զորավարժությունները, որոնց ընթացքում մեր երկրի դեմ հարձակողական սցենարներ են մշակվում, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակումը և Բալթյան երկրներում ռուսական նավահանգիստների մեկուսացումը, ինչպես նաև դաշնակիցների զորքերի տեղափոխումը Սուվալկիի միջանցքով», – ասել է Զախարովան։

Նշենք, որ «Gallant Boar 2026» միջազգային զորավարժություններն անցկացվել են 2026 թվականի հունիսի 16-26-ը՝ Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ։

Leave a comment