Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով անձի կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով, հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը:
Որոշման բովանդակությանը ծանոթանալու համար անհրաժեշտ կլինի անցնել SMS հաղորդագրության մեջ ներառված հղումով և բացել համապատասխան ծանուցագիրը։
Ծանուցագրում ներկայացված կլինի տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի կամ կենսաթոշակի նշանակումը մերժելու պատճառների վերաբերյալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։