Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները:


Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։ Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։

Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին>>,-հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Leave a comment