Ինչ է փոխվել Ռոբերտ Քոչարյանի խցում ՄԻՊ-ի միջամտությունից հետո․ փաստաբանի պարզաբանումը

https://arm.sputniknews.ru/20260930/inch-e-pvokhvel-qvocharjani-khcum-mip-i-mijamtutjunic-hetvo-pastabani-parzabanumy–107508815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106985433_0:0:1501:1125_1920x0_80_0_0_f35097f933050c8242645dc0d884c011.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հովհաննես խուդոյան

ռոբերտ քոչարյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հովհաննես խուդոյան

Բաժանորդագրվել

Աննշան բարելավումներ կան, բայց մեկուսարանում հիմնական խնդիրները շարունակում են մնալ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մենախցում, որտեղ պահվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պայմանների որոշակի բարելավում կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիմել է քրեակատարողական ծառայության ղեկավարությանը Քոչարյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պահման պայմանների վերաբերյալ, որից հետո որոշ հարցեր լուծվել են:

Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի՝ առանց այն էլ փոքր ու նեղ խցում տեղադրվել է երկաստիճան մահճակալ, որը լրացուցիչ սահմանափակում է տարածությունը։ Մանասյանի միջնորդությունից հետո մահճակալի երկրորդ հարկը հեռացվել է, տարածքը փոքր-ինչ բարելավվել է: Խցում կային նաև առաջին անհրաժեշտության իրեր, որոնք օգտագործման համար ոչ պիտանի էին։ Դրանք նույնպես փոխարինվել են:

Փաստաբանը նշեց, որ գլոբալ առումով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրները չեն վերացվել։ Առաջնահերթ դա վերաբերում է լուսավորությանը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

«Ցերեկային ժամերին, երբ էլեկտրական լույսն անջատված է, խցում պետք է բավարար լուսավորություն լինի, օրինակ՝ կարդալու համար։ Բայց խցում նման լուսավորություն չկա, դրա համար պետք է նորից բարձրաձայնենք այդ հարցը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ բարելավման հարցով զբաղվում է ոչ միայն ՄԻՊ-ը, այլև պատգամավորները, մասնավորապես «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին։ Նշվել էր, թե ՀՀ երկրորդ նախագահը պահվում է ամենափոքր և մութ խցում, որտեղ նույնիսկ սեղան և աթոռ չկա։ Ըստ հրապարակման՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ ՄԻՊ ներկայացուցիչները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։

Leave a comment