Նոր էջ է բացվում. Ալիևը խոսել է Մեծ Բրիտանիայի հետ գործակցության մասին

Բաժանորդագրվել

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության զարգացման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության նոր էջ է բացվում։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Կոակերի հետ հանդիպման ժամանակ։

Բրիտանացի նախարարը Բաքու է մեկնել ADEX-2026 և Securex Caspian միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն ավելի քան 20 տարի ներդրումներ է անում սեփական ռազմական արդյունաբերության զարգացման գործում և այսօր արտադրանք է թողարկում ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել է բրիտանական առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը, այդ թվում՝ ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարումները, ինչպես նաև Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շահագրգռված է այս ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության զարգացման հարցում։

ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։ Մասնակցության համար գրանցվել է 45 օտարերկրյա պատվիրակություն 33 երկրից։ Միաժամանակ անցկացվում է Securex Caspian ներքին անվտանգության, պահպանության և փրկարարական տեխնիկայի ցուցահանդեսը։ Երկու միջոցառումներին մասնակցում է ավելի քան 270 ընկերություն 29 երկրից։

Բաքուն չի՞ ուզում «փոքր եղբայր» լինել. թուրքագետը՝ Անկարայի հետ հարաբերությունների մասին

Leave a comment