Հոդված
«FLYONE Armenia» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է երկու Airbus A321neo տեսակի օդանավերի գնման պայմանագիր կնքելու մասին՝ դառնալով եվրոպական ավիաշինական հսկայի ուղղակի պատվիրատու։
Չորեքշաբթի օրը ստորագրված համաձայնագրով վերջնական տեսքի է բերվել դեռևս մայիսին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
Ըստ հրապարակված տվյալների՝ պատվիրված երկու օդանավերն էլ ունենալու են 239 նստատեղ՝ էկոնոմ դասի սրահով, և համալրված են լինելու CFM International LEAP-1A շարժիչներով։ Գործարքի արժեքը և ինքնաթիռների մատակարարման հստակ ժամկետները կողմերը չեն հրապարակում։