ՀՀ-ն ու ԱՄԷ-ն կզարգացնեն արբիտրաժային կենտրոնների գործակցությունը (PAN.am)

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ, քննարկել երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ։ Միաժամանակ նախատեսվում է խթանել երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև գործակցությունը և փորձի փոխանակումը։

Leave a comment