«Բորդո» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է, որ Park Bench ներդրումային հիմնադրամը համաձայնել է ակումբը ձեռք բերել Ժերար Լոպեսից խորհրդանշական 1 եվրոյի դիմաց։ Գործարքը «Բորդոյին» թույլ կտա խուսափել լիկվիդացիայից, հաղորդում է L’Equipe-ը։
2026 թվականի սեպտեմբերի սկզբին ակումբը, որը վերջին մրցաշրջաններում խաղում էր Ֆրանսիայի ցածր դիվիզիոններում, հեռացվել էր ազգային լիգաներից։ Նույնիսկ տարածաշրջանային լիգա 1-ում վերագործարկումը անհավանական էր թվում, քանի որ ակումբը պայքարում էր գոյատևելու համար: Գնորդների հետ մի քանի գործարքներ գրեթե ավարտին էին մոտենում, բայց չեղարկվեցին:
Park Bench-ն ավարտել է գնումը` իր վրա վերցնելով ակումբի զգալի պարտքերը: Սոցիալական ցանցերում «Բորդոն» գործարքը անվանել է «կարևոր քայլ» ակումբի ապագայի համար։
Վերջին երկու մրցաշրջանները «Բորդոն» անցկացրել է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնում։ 2024 թվականին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դուրս էր մնացել ուժեղագույնների լիգայից։
«Բորդոն» Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն ու քառակի գավաթակիր է:
Դավիթ Եղիազարյան