Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում

Քաղաքականություն

30.09.2026 | 16:32

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայից C-400 համակարգերը Ռուսաստանի բարեկամ երկրներից մեկին փոխանցելու հնարավորության հարցն իսկապես օրակարգում է, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Նման  թեմա օրակարգում կա, համապատասխան աշխատանք է տարվում, իրականացվում են համապատասխան շփումներ»,- ասել է նա։

Ճեպազրույցի ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը կարող է դիտարկել Թուրքիայից C-400 համակարգն իր բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը, սակայն առայժմ նման հարցումներ չեն ստացվել։ Նա հստակեցրել էր, որ նման փոխանցումն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը, որը ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում, հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս համակարգերի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հեռացվել է F-35 կործանիչների ամերիկյան ծրագրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment