Նախարարը քաղաքականացված է համարում «Firebird AI»-ի վերաբերյալ ՌԴ-ում շրջանառվող պնդումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն անլուրջ է գնահատել ռուսական հեռուստաալիքներով «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու վերաբերյալ հնչած պնդումները։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է, նման գործարաններն այսուհետ ենթակառուցվածքային նշանակության են, ցանկացած հաշվիչ, հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր օգտագործվելու է այդպիսի կառույցների, այդպիսի միավորների օգտագործմամբ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյո՞ք պետք է արգելափակել կամ թույլ չտալ ավտոմեքենաների օգտագործումը։

«Ցանկացած այդպիսի շահարկում քաղաքականացված է, լուրջ չէ։ Նման մեղադրանք ներկայացնելու դեպքում կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ են։ Եթե ներկայացնեն փաստեր՝ սիրով նստենք, քննարկենք, մինչև հիմա ինչ հնչել է՝ շահարկումների դաշտից է»,- հավելել է Թադևոսյանը։

Leave a comment