Միացյալ Արաբական Էմիրությունների FlyDubai ընկերության՝ աղետի ազդանշան տված ինքնաթիռը կես րոպեում 4,5 կմ վայրէջք է կատարել։ Միջադեպի ընթացքում օդանավը սկսել է արագորեն կորցնել բարձրությունը։
Սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնք ցույց են տալիս Flydubai-ի չվերթի օդաչուների խցիկում սկսված քաշքշուկը։
Ուղևորների շրջանում խուճապ է առաջացել. ոմանք սկսել են գոռալ և լաց լինել։ Մտահոգված մարդիկ փորձել են պարզել, թե ինչ է կատարվում, ու մտել են օդաչուների խցիկ։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամում մոտ 567 կմ արագությամբ։ Այն ընդամենը 29 վայրկյանում կորցրել է մոտ 4,5 կմ բարձրություն։ Սոցիալական ցանցերում կադրեր են տարածվել։
Ըստ «Israel Hayom»-ի՝ ինքնաթիռում եղել է օդաչուների լրացուցիչ անձնակազմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանք այնտեղ եղել են որպես ուղեւորներ ու կարողացել մտնել օդաչուների խցիկ և անվտանգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Միջադեպից հետո Flydubai-ի բոլոր անձնակազմերը ենթարկվել են մանրակրկիտ զննման։