Նոր շրջանների բնակիչների կատարած ընտրությունը միանշանակ է եղել ու հստակ՝ վերամիավորվել Ռուսաստանի հետ, հայտարարել է Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի իններորդ գումարման առաջին նիստում։
– Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին՝ նոր շրջանների՝ Ռուսաստանի հետ վերամիավորման օրվա կապակցությամբ։
– Նոր շրջանների վերամիավորման օրը դարձել է ազատության համար արդարացի պայքարի խորհրդանիշ, որն իրականացրել են ինչպես Ռուսաստանի ժողովուրդը՝ ամբողջ երկրով մեկ, այնպես էլ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները։
– Չնայած չափազանց բարդ պայմաններին՝ նոր շրջանների բնակիչները մասնակցել են Ռուսաստանի հետ վերամիավորման հարցով հանրաքվեին՝ միջազգային իրավունքին խստորեն համապատասխան։
– Ռուսաստանն ի տարբերություն ոմանց չի կարող վազվզել աշխարհով մեկ և նվաստացուցիչ կերպով ողորմություն աղերսել, և դրա կարիքն էլ չունի։