https://arm.sputniknews.ru/20260930/arcunqner-ev-tsaper-inchpes-e-vajrejq-katarel-flydubaii-inqnatiry-107495591.html
Արցունքներ և ծափեր. ինչպես է վայրէջք կատարել «FlyDubai»–ի ինքնաթիռը
Արցունքներ և ծափեր. ինչպես է վայրէջք կատարել «FlyDubai»–ի ինքնաթիռը
Sputnik Արմենիա
Ըստ թարմ տվյալների՝ օդաչուներից մեկն արաբ է, մյուսը` հնդիկ։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T14:30+0400
2026-09-30T14:30+0400
2026-09-30T14:49+0400
ինքնաթիռ
դուբայ
թել ավիվ
տեսանյութ
տեսանյութեր
օդաչու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107494851_0:0:1267:713_1920x0_80_0_0_8fdeddd348b707137057fc1b0459e612.jpg.webp
«Flydubai» ընկերության ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո օդանավի վայրէջքի առաջին տեսագրությունները հայտնվել են համացանցում։Տեսանյութերում ուղևորները եբրայերեն երգում են «Ավինու Մալքեյնու» («Մեր հայր, մեր թագավոր») երգը: Նախնական տվյալրով՝ ուղևորների թվում եղել են նաև հատուկ նշանակության ուժերի պահեստազորայիններ, որոնք էլ օգնել են վնասազերծել ինքնաթիռի հրամանատարի վրա հարձակված օդաչուին:Հիշեցնենք` Դուբայից Թել Ավիվ մեկնած ինքնաթիռն այսօր առևանգման ազդանշան էր ուղարկել։Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել էր, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնասպան լինել և կործանել ինքնաթիռը, իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ կանխել են դա։Ըստ լրատվամիջոցների` «Flydubai»-ի երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) թռիչքի ժամանակ հարձակվել է հրամանատարի վրա։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել իսրայելցի օդաչուի շնորհիվ, որը որպես ուղևոր եղել է օդանավում:Իսրայելական «Walla»–ն գրում է, որ հարձակման ենթարկված օդաչուն դանակահարության հետևանքով կարող էր մահանալ։
դուբայ
թել ավիվ
2026
Լուրեր
am_HY
В сети появились первые кадры посадки самолёта FlyDubai в Саудовской Аравии
Sputnik Արմենիա
В сети появились первые кадры посадки самолёта FlyDubai в Саудовской Аравии
2026-09-30T14:30+0400
true
PT0M09S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107494851_164:0:1115:713_1920x0_80_0_0_f5595bfcf10582130b30b7f1f983bc57.jpg.webp
ինքնաթիռ, դուբայ, թել ավիվ, տեսանյութ, տեսանյութեր, видео, օդաչու
ինքնաթիռ, դուբայ, թել ավիվ, տեսանյութ, տեսանյութեր, видео, օդաչու
Ըստ թարմ տվյալների՝ օդաչուներից մեկն արաբ է, մյուսը` հնդիկ։
«Flydubai» ընկերության ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո օդանավի վայրէջքի առաջին տեսագրությունները հայտնվել են համացանցում։
Տեսանյութերում ուղևորները եբրայերեն երգում են «Ավինու Մալքեյնու» («Մեր հայր, մեր թագավոր») երգը: Նախնական տվյալրով՝ ուղևորների թվում եղել են նաև հատուկ նշանակության ուժերի պահեստազորայիններ, որոնք էլ օգնել են վնասազերծել ինքնաթիռի հրամանատարի վրա հարձակված օդաչուին:
Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել էր, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։
Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնասպան լինել և կործանել ինքնաթիռը, իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ կանխել են դա։
Ըստ լրատվամիջոցների` «Flydubai»-ի երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) թռիչքի ժամանակ հարձակվել է հրամանատարի վրա։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել իսրայելցի օդաչուի շնորհիվ, որը որպես ուղևոր եղել է օդանավում:
Իսրայելական «Walla»–ն գրում է, որ հարձակման ենթարկված օդաչուն դանակահարության հետևանքով կարող էր մահանալ։