«Այսօր Նախճվան եք ասում, վաղն էլ ստիպելու են Աղրի ասել». Գեղամ Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով իշխանական պատգամավորներին` կասկածի տակ դրեց նրանց կողմից փառաբանվող ինքնիշխանությունը. «Սա՞ է ինքնիշխանությունը, որի ղեկավարը Նախիջևանի փոխարեն սկսի օգտագործել Նախճվանը՞: Նույնիսկ խորհրդային ոչ ինքնիշխան տարիներին մեկի ուղեղի ծայրով չէր անցնի Նախիջևանը Նախճվան ասել: Վաղն էլ Աղրի են ստիպելու ասել»:

Leave a comment