Ռեփեր Փի Դիդին (Շոն Կոմս) բանտարկյալներին հազարավոր դոլարներ է վճարում մերսման և սննդի համար իր սովորական կենսակերպը պահպանելու նպատակով։
«Կան տղամարդիկ, ովքեր նրա համար կերակուր են պատրաստում և մաքրություն անում։ Կան այնպիսիները, ովքեր հավաքում են նրա անկողինն ու լվանում նրա հագուստը։ Մեկն անգամ չինական մերսում է անում նրան»,- հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով այլ բանտարկյալների։
Հեռուստաալիքի հետ զրուցած այլ աղբյուրներ նշել են, որ ռեփերը հեռախոսների միջոցով օգտվում է սոցիալական ցանցերից, այլ բանտարկյալներից գնում է տրամադրությունը բարելավող հակադեպրեսանտներ և օգտագործում է պրեմիում դասի ալկոհոլ։