Տրուբչևսկում ԱԹՍ–ն հարձակվել է ուսումնարանի վրա, տուժածներից 7-ը ուսանողներ են

Բաժանորդագրվել

Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բրյանսկի մարզի Տրուբչևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Եգոր Կովալչուկը։

«Հրեշավոր հարձակում Տրուբչևսկում խաղաղ մարդկանց վրա, երեխաներ են տուժել։ Թշնամին ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել, վիրավորվել է 12 մարդ», — գրել է Կովալչուկը MAX հարթակի իր ալիքում։

Նրա խոսքով՝ վիրավորներից 7-ը ուսանողներ են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ թիրախավորվել է Տրուբչևսկի ավտոմեխանիկական տեխնիկումը։ Հարվածը հասցվել է դասերի ժամանակ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment