Թոմ Քրուզն անծանոթուհու է մոտեցել. դերասանի արարքը հուզել է համացանցը

64-ամյա դերասան Թոմ Քրուզը հերթական անգամ հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում՝ անծանոթի հանդեպ ցուցաբերած հոգատարության պատճառով։ TikTok-ում «Կլեմենտինա» անունով օգտատերը հրապարակել է անվտանգության տեսախցիկի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Հոլիվուդյան աստղը մոտենում մի կնոջ, ով նստած է եղել անկյունում՝ ձեռքին հեռախոսը։

Քրուզը, կարծելով, թե կինը դժվարության մեջ է կամ վատ է զգում, նրբորեն դիպչել է նրա ուսին և հետաքրքրվել, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Սակայն պարզվել է, որ կինը պարզապես աշխատանքային ընդմիջման ժամանակ թերթում էր հեռախոսը։ Տեսնելով Թոմ Քրուզին՝ նա ապշել է զարմանքից, իսկ դերասանը, համոզվելով, որ նրա հետ ամեն ինչ լավ է, օգնել է նրան վեր կենալ, սեղմել ձեռքն ու հրաժեշտ տվել։

Տեսանյութի հեղինակը խոստովանել է, որ սկզբում լիակատար շոկի մեջ է եղել, սակայն ավելի ուշ, երբ Քրուզը կրկին անցել է նույն միջանցքով, խնդրել է լուսանկարվել իր հետ։ Դեպքը տեղի է ունեցել դերասանի նոր՝ «Digger» ֆիլմի գովազդային շրջագայության ընթացքում, իսկ համացանցի օգտատերերը բարձր են գնահատել Քրուզի ուշադիր ու բարի վերաբերմունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment