Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ

Քաղաքականություն

30.09.2026 | 14:17

ՌԴ իններորդ գումարման Պետդումայի պատգամավորներն առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել են Պետդումայի նախագահ։ Նա երրորդ անգամ անընդմեջ դարձել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ։

Վոլոդինի օգտին քվեարկել է 442 պատգամավորներից 406-ը։ Իններորդ գումարման Պետդումայի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։

Բացի այդ, հաստատվել են Պետդումայի նախագահի տեղակալները։ Նախագահի առաջին տեղակալներ են նշանակվել «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Իրինա Յարովայան և Կոմունիստական կուսակցությունիվ Իվան Մելնիկովը։ Տեղակալի պաշտոնները ստանձնել են «Եդինայա Ռոսիա»-ից Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Ժուկովը, Վիտալի Սավելևը, Աննա Կուզնեցովան, Ալեքսեյ Գորդեևը և Վիկտորյա Աբրամչենկոն, Լիբեր Մարիա Վորոպաևան Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, «Նոր մարդիկ» կուսակցությունից՝ Վլադիսլավ Դավանկովը, իսկ «Արդար Ռուսաստանի»-ից՝ Ալեքսանդր Բաբակովը։

Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Նախկինում նա եղել է յոթերորդ և ութերորդ գումարումների Պետդումայի նախագահը։ Վերջին ընտրություններում նա Պետդումայի պատգամավոր է ընտրվել Սարատովի ընտրատարածքից՝ որպես միամանդատ թեկնածու։

Վոլոդինը դարձել է Պետդումայի առաջին նախագահը, որը խորհրդարանի ստորին պալատը ղեկավարել է ավելի քան երկու անընդմեջ ժամկետով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment