2026 թվականի հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին միացնող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։
Շինարարության ընթացքում հանգույցով երթևեկությունը կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով։ Աշխատանքային հատվածին մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կնվազեցվի՝ հասնելով մինչև 30 կմ/ժ-ի։
Տարածքում կտեղադրվեն նախազգուշացնող ու ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կապահովվեն լուսավորությամբ։
Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ժամանակ վարորդներին առաջարկվում է երթևեկել Հ-8, Հ-61 և Մ-2 ճանապարհներով։ Շրջանցման համար նախատեսված ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշանների միջոցով։
Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանված արագությունը և առաջնորդվել տեղադրված ճանապարհային նշաններով։