Իրաքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերումը պաշտոնապես ավարտվել է սեպտեմբերի 30-ին։
Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի ավիաբազայից անձնակազմի տարհանումը և սպառազինության դուրսբերումը նշանավորել են գործողության վերջին փուլը՝ ազդարարելով ամերիկյան ռազմական ներկայության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականի ներխուժմամբ։
ԱՄՆ-ի ուժերն ու նրանց դաշնակիցները հեռանում են Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից 23 տարի անց։
2011 թվականին մասնակի դուրսբերումից հետո՝ 2014-ին, ԱՄՆ ուժերը վերադարձել էին որպես ահաբեկչության դեմ պայքարի մաս։