Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարից

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտեց մրցելույթը Ռոտերդամում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մրցեց իսպանացի Խաումե Մունարի հետ ու պարտվեց 3 սեթում։ 2 ժամ 32 րոպե տևողությամբ մրցախաղում աշխարհի 37-րդ ռակետը հաղթեց 7։6, 3:6, 6:3 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Խաումե Մունարը կմրցի կամ Յան-Լենարդ Շտրուֆի, կամ Ալեքսանդր Բուբլիկի հետ։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը 3 սեթում հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ, 86-րդ ռակետ Յեսպեր դե Յոնգին։

Leave a comment