Ճիչեր, գոռոցներ․ հրապարակվել են կադրեր, որոնցում ենթադրաբար Դուբայ

Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում ենթադրաբար Դուբայ – Թել Ավիվ չվերթի ինքնաթիռն է։

FlyDubai-ի չվերթի ժամանակ միմյանց հետ վիճաբանած օդաչուները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, ավելի վաղ գրել էր N12 հեռուստաալիքը։

Ըստ N12 հեռուստաալիքի՝ ուկրաինացի օդաչուն խցիկում կատարել է երկրորդ օդաչուի պարտականությունները։

Ըստ որոշ տվյալների՝ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին վեճի ընթացքում։ Իսրայելցի ուղևորները միջամտել են միջադեպին ու վնասազերծել հարձակվողին և վերահսկողության տակ առել իրավիճակը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուներից մեկը մտադիր է եղել ինքնասպանություն գործել, իսկ մյուսը փորձել է կանխել նրան։ Ուղևորներից մեկը պատմել է. «Պահեր կային, երբ կարծում էինք, թե ողջ չենք մնա»։

 

Leave a comment