Նորագավիթի տրանսպորտային հանգույցում կկառուցվեն էստակադա և երկու ուղեանց (PAN.am)

Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են, տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կառուցվելու է էստակադա և երկու ուղեանց:

«Մեկնարկեցինք Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։

Ի՞նչ ենք անում․ Երթևեկությունը տանում ենք տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)»,-նշել է նա:

Արդյունքում քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն, կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը, Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

«Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված: 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացնում ենք ՀՀ կառավարության աջակցությամբ և 16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն»,- հայտնել է քաղաքապետը:

Leave a comment