Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

Քաղաքականություն

30.09.2026 | 11:31

Մոլդովայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքում պայթել է Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու թռչող սարք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անօդաչուն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Խիրբովեց գյուղի մոտակայքում՝ բաց տարածքում։ Գյուղը գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ և Ազգային բանակի զինվորներ՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Միաժամանակ, Ռումինիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերն օդ են բարձրացրել երկու F-18 կործանիչ՝ այն բանից հետո, երբ բանակը «հայտնաբերել է օդային թիրախ, որը շարժվում էր Իզմայիլից արևելք՝ Ուկրաինայի տարածքում, Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ»։

«Ռումինիայի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել»,- նշել է գերատեսչությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment