Հաջորդ նիստից հրաժարվում եմ գալ դատարան. Վահագն Չախալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

12.02.2026 | 18:20

Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր որոշում չկայացրեց «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխելու՝ նրա պաշտպանի միջնորդության վերաբերյալ:

Դատարանը դիրքորոշում հայտնեց, որ Չախալյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու որոշման շրջանակներում արդեն իսկ քննարկման առարկա են դարձել այն հանգամանքները, որոնք պաշտպանը մատնանշել է մեղադրյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացնելիս, ուստի՝ առկա չէ նոր հանգամանք:

Դատարանի այս որոշումից հետո Վահագն Չախալյանը հայտարարեց, որ այլևս անիմաստ է համարում նիստերին ներկայանալը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment